TotalFootball.am


05.12.19 17:31

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] 6 ֆուտբոլիստ հեռացավ «Գանձասար-Կապանից»


«Գանձասար-Կապանը» խզել է պայմանագրերը 6 ֆուտբոլիստի հետ, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Վարդան Արզոյանի, Մարտին Գրիգորյանի, Գագիկ Մաղաքյանի և Ստեֆան Աջումանիի հետ։

Ալեքսանդր Հովհաննիսյանի հետ պայմանագիրը չի երկարաձգվել, իսկ Գևորգ Օհանյանն էլ չի շարունակի խաղալ «Գանձասար-Կապանում»՝ ընտանեկան դրդապատճառներով։

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում բոլոր ֆուտբոլիստներին դրսևորած եռանդի ու անմնացորդ նվիրումի համար և հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում»,- գրված է հայտարարությունում։

 

 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0