TotalFootball.am


09.12.19 13:21

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Արտյոմ Խաչատուրովը լքեց «Լոռին»


Կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը հեռացել է «Լոռիից», հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ «Լոռի» ՖԱ-ն եւ կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

Խաչատուրովը Լոռի էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ «Լոռիի» մարզաշապիկով դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն, հասել Գավաթի խաղարկության եզրափակիչ։

«Լոռիի» կազմում Խաչատուրովը մասնակցել է 41 հանդիպման, խփել 2 գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում։

Արտյոմը նաեւ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական եւ անցկացրել 4 հանդիպում։

«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Խաչատուրովին կատարած մեծ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի եւ նվիրվածության համար, մաղթում նոր հաջողություններ հետագա կարիերայում։

«Երեւանի» հետ կայացած հանդիպման ընդմիջմանը երկրպագուների անունից Արտյոմը ստացավ խորհրանշական ավագի թեւկապ՝ որպես երախտագիտության նշան»,- գրված է հայտարարությունում։

 

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0