TotalFootball.am


12.12.19 17:07

ՀՖՖ-ն ներկայացրել է Արսեն Աղաջանյանի թեկնածության մերժման հիմք հանդիսացած փաստաթուղթը


ՀՖՖ ներկայացրել է նախագահի պաշտոնում և Գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրված թեկնածուների կենսագրությունները։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամության համար «ՖԱ Տորպեդո» ՀԿ կողմից առաջադրված Հարություն Արմենակյանի և «Լոկոմոտիվ ՖԱ» ՀԿ կողմից առաջադրված Հրաչիկ Քանանյանի թեկնածությունները չէին ընդունվել՝ ՀՖՖ կանոնադրությանն անհամապատասխանելիությամբ պայամանվորված:   

 

Ներկայացնում ենք Արսեն Աղաջանյանի կենսագրությունը և նրա թեկնածության մերժման համար հիմք հանդիսացած փաստաթուղթը՝ Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացված պաշտոնական գրությունը, որը ևս հրապարակում ենք՝ հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը: 

 

Ինչ վերաբերում է «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ կողմից առաջադրված Հարություն Արմենակյանի թեկնածության մերժմանը, ապա դրա հիմք է հանդիսացել մինչև սահմանված վերջնաժամկետը  «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ կողմից թեկնածուի չդատվածության վերաբերյալն տեղեկանքի չներկայացնելը:

«Լոկոմոտիվ ՖԱ» ՀԿ կողմից առաջադրված Հրաչիկ Քանանյանի թեկնածության մերժման դեպքում հիմք է հանդիսացել թեկնածուի չդատվածության վերաբերյալ տեղեկանքի անհամապատասխանելիությունը ՀՖՖ կանոնադրությանը: Անձնական տվյալների պաշտպանության նպատակով Հրաչիկ Քանանյանի չդատվածության մասին տեղեկանքը չի հանրայնացվում: 

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0