TotalFootball.am


12.12.19 17:48

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստը համալրեց «Արարատը»


Երևանի «Արարատը» հայտարարել է կիսապաշտպան Հարունա Լուկմանի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատը» պայմանագիր է կնքել նիգերիացի 29-ամյա կիսապաշտպան Հարունա Լուկմանի հետ։

Ֆուտբոլային հարուստ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել ֆրանսիական «Մոնակոյում», որի կազմում մասնակցել է ավելի քան 50 հանդիպման։ Երկար տարիներ խաղացել է Կիևի «Դինամոյում» ու դարձել Ուկրաինայի սուպերգավաթակիր։ Պաշտպանել է ղազախական «Աստանայի» գույները՝ 2016 թվականին դառնալով Ղազախստանի չեմպիոն։

Լուկմանը Նիգերիայի ազգային հավաքականում անցկացրել է 8 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ՝ գրավելով Կոլումբիայի հավաքականի դարպասը»,- գրված է հայտարարությունում։





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0