TotalFootball.am


13.12.19 23:48

Հայրապետյան. «Այն, ինչ Մելիքբեկյանը և Մելենդեսն անում են հայկական ֆուտբոլում խայտառակություն է»


168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը եղել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Ներողություն եմ խնդրում Սուրեն Բաղադասարյանից, որ ժամանակին չեմ լսել նրան ու սխալվել եմ Արմեն Նիկողոսյանի ու Արմեն Մելիքբեկյանի հարցում: Նիկողոսյան Արմենի մասին չեմ ցանկանում խոսել:

Մելիքբեկյան Արմենը իմ նախագահության ժամանակ եղել է տնօրենի տեղակալ: Ես նրան ազատել եմ աշխատանքից:

Մի անգամ Մելիքբեկյան Արմենը պատանեկան հավաքականներից մեկի հետ մեկնել էր Իսպանիա: Ով մեկնում է արտասահման, մենք նրա հետ տալիս եք բանկային քարտ, որպեսզի գումար ունենա և համապատասխան ծախսեր անի: Երբ հերթական անգամ Մելիքբեկյանը վերադարձավ Իսպանիայից նա ասաց, որ քարտը գողացել են, իսկ վրայի ամբողջ գումարը վերցրել են: Խոսքը մի քանի հազարի մասին է:

Այդ գումարն անձամբ իմ գրպանից եմ վճարել, այնուհետև նրան ազատել աշխատանքից: Գիտեք, հիմա շատ հեշտ է, երբ բանկային քարտդ կորցնում ես մեկ րոպե հետո կարող ես արգելափակել: Ես ինքս գիտեմ, թե նա ով է:

Այն, ինչ նա և Մելենդեսն անում են հայկական ֆուտբոլում խայտառակություն է»,- ասել է Հայրապետյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0