TotalFootball.am


16.01.20 17:43

[ՊԱՇՏՆՈՆԱԿԱՆ] «Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի


«Ուրարտուն» պայմանագիր է կնքել կենտրոնական պաշտպան Եվգենի Օսիպովի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս կենտրոնական պաշտպան Եվգենի Օսիպովի հետ:

Օսիպովն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ռուսաստանում: Հանդես է եկել Պրեմիեր լիգան ներկայացնող  «Մորդովիա», «Ուֆա», Տուլայի «Արսենալ», «Օրենբուրգ» ակումբներում: 2010 և 2011 թվականներին ընդգրկվել է Ռուսաստանի ազգային լիգայի լավագույն ֆուտբոլիստների եռյակում:

Վերջին թիմը եղել է Էստոնիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող՝ «Լեվադիա» ակումբը, որի կազմում նա դարձել է Էստոնիայի փոխչեմպիոն։ Նախորդ մրցաշրջանում ռուս կենտրոնական պաշտպանն անցկացրել է 34 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։

 «Ուրարտու» տեղափոխվելն ինձ համար նոր մարտահրավեր է։ Առաջին տպավորություններս շատ դրական են։ Եկել եմ լավ ակումբ, որն ունի շատ լավ ենթակառուցվածքներ։ Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է։ Թիմից տպավորություններն էլ լավն են, բավականին տաղանդավոր ֆուտբոլիստներ են հավաքված, ամեն ինչ կանեմ՝ ինձ լավագույնս դրսևորելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց ռուս պաշտպանը:

«Ուրարտուի» կազմում Եվգենի Օսիպովը հանդես կգա 19 համարի խաղաշապիկով»,- գրված է հայտարարությունում։





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0