TotalFootball.am


09.02.20 23:59

Դիեգո Ռոսսի Մարաշլյանի եղբայրը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի դրոշի ներքո


FAF երկրպագուական շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով այն մասին, որ Դիեգո Ռոսսի Մարաշլյանի հարազատ եղբայրը՝ Նիկոլասը, կարող է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

«Շուրջ մի քանի տարի եղբայրս` ֆաֆական և ֆուտբոլային գործակալ Սերգեյ Պետրոսյանը, կապի մեջ է Մարաշլյանների ընտանիքի հետ ու վերջապես առաջին պտուղները... Դիեգո Ռոսսի Մարաշլյանի հարազատ եղբայրը՝ Նիկոլասը, գնում է ավագ եղբոր հետքերով, հիմա հանդես է գալիս Ուրուգվայի 2 ուժեղագույն ակումբներից «Պենյարոլի» մինչև 19 տարեկանների թիմի կիսապաշտպանության գծում, նույն ակումբում, որտեղ հանդես է եկել ավագ Մարաշլյանը։ 1 ամսից կլրանա նրա 18-ամյակը։ Նիկոլասը ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականում․․ Կամուրջ ստեղծելով ՀՖՖ-ի հետ՝ ՀՖՖ-ն քայլեր է ձեռնարկում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի առաջիկա ընկերական խաղին հրավիրելու Նիկոլասին, ինչպես նաև հրավիրելու վերջինիս ընտանիքի անդամներին Երևան։

Հատկապես ողջունելի է ծնողներին Երևան հրավիրելու պատրաստակամությունը, որից հետո կարող է նախադրյալներ ստեղծվել ավագ Մարշալյանի Երևան հրավիրելու համար, ով այս օրերին բավական հաջող հանդես է գալիս Ուրուգվայի օլիմպիական՝ մինչև 23 տարեկանների հավաքականում ու արդեն դարձել է գոլի, գոլային փոխանցման հեղինակ։

Ավագ եղբորը ներգրավվել մեր ազգային հավաքական տեսականորեն քիչ հավանական է, բայց ճիշտ գործելաոճի և 3-4 բաղադրիչներից գոնե 2-3-ի համընկնման դեպքում չի բացառվում ազգային հավաքականում ունենալ 21 տարեկան երբևէ ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստին մեր թիմում»,- գրել է Ջանջոյանը:





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0