TotalFootball.am


14.02.20 12:12

ՀՖՖ-ն հայտարարում է կամավորների հավաքագրում


ՀՖՖ-ն հայտարարում է կամավորների հավաքագրում, այս մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

«2019 թվականը չափազանց հագեցած էր ֆուտբոլային իրադարձություններով, ուստի ՀՖՖ-ի կողմից իրականացվեց կամավորների հավաքագրման գործընթաց:

 

Ընտրված մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել Մ-19 Եվրո-2019-ի ինչպես նախապատրաստական, այնպես էլ եզրափակիչ փուլի ընթացքում իրականացվող կազմակերպչական աշխատանքներին: Նրանցից շատերը, լավագույնս դրսևորելով իրենց կարողությունները, շարունակեցին համագործակցությունը ՀՖՖ-ի հետ՝ ընդգրկվելով ինչպես ազգային հավաքականի հանդիպումների, այնպես էլ ՀՖՖ տարբեր միջոցառումների կազմակերպչական աշխատանքների մեջ:

 

Շարունակելով հետամուտ լինել հասարակության լայն շերտերի՝ իր կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու քաղաքականությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին հայտարարում է կամավորների հավաքագրում՝ ՀՖՖ երկու բաժինների (ՀՖՖ հավաքական թիմերի և հասարակայնության հետ կապերի և լրատվության) աշխատանքներին 2020 թ. ընթացքում ներգրավելու նպատակով: 

 

Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատանքներին ներգրավվել ցանկացողները կստանան այդ հնարավորությունը Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների, իսկ լավագույնս դրսևորվելու դեպքում՝ նաև Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների միջազգային հանդիպումների ընթացքում:

 

Հավաքական թիմերի բաժնի կամավորների առաջին փորձը կլինի ապրիլի 18-ից 22-ը Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որը կլինի հնարավորություն՝ հետագայում ավելի բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին ներգրավվելու համար:

 

Դիմել կարող են բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Դիմելու համար պետք է մինչը մարտի 1-ը hr@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրականը՝ վերնագրում նշելով այն բաժինը, որտեղ ցանկալի է անցկացնել կամավորական փորձաշրջանը:

 

Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնում կամավորական գործունեություն ծավալելու համար նամակի մեջ պետք է նշել նաև զբաղվածության՝ Ձեզ համար նախընտրելի ոլորտը (կոնտենտ մենեջեր, սոցցանցերի մասնագետ, լուսանկարիչ, օպերատոր): 

 

Եղե՛ք ակտիվ և օգտագործեք իրադարձությունների կիզակետում լինելու բացառիկ հնարավորությունը»,- գրված է հայտարարությունում։

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0