TotalFootball.am


25.02.20 16:24

Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի արտասահմանում


«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի արտասահմանում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Առաջիկա օրերին հայտնի կդառնա 30-ամյա կիսապաշտպանի նոր ակումբի անունը։

Արտակ Դաշյանը  «Ուրարտուի» սան է, հանդես է եկել հայկական ու արտասահմանյան մի շարք ակումբներում։ Հարազատ թիմ Դաշյանը վերադարձել էր նախորդ ամռանը։ Ընթացիկ առաջնությունում 30-ամյա կիսապաշտպանը անցկացրել էր 3 հանդիպում։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտուի» ողջ անձնակազմին միասին անցկացրած ժամանակահատվածի համար։ «Ուրարտուն» ինձ համար ավելին է քան պարզապես ակումբ, այստեղ եմ որպես ֆուտբոլիստ ձևավորվել ու կայացել։ Հիմա իմ կարիերայում սկսում է նոր փուլ։ Ինձ նոր մարտահրավեր է սպասում, պետք է ամեն ինչ անեմ՝ պատվով հանդես գալու համար»,- ասել է խաղացողը, ում խոսքը մեջբերում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արտակ Դաշյանին՝ դրսևորած ջանքերի ու նվիրվածության համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0