TotalFootball.am


26.02.20 16:01

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի


Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ից մարտի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հավաքի շրջանակում մեր հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի ազգային հավաքականի դեմ։ Հանդիպումները կկայանան մարտի 4-ին և 6-ին` ժամը 12։00-ին, «Փյունիկ» մարզադպրոցի արհեստական խաղադաշտում։

Մարզահավաքին և ընկերական հանդիպումներին մասնակցելու համար թիմի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ - Աննա Կարապետյան – «Ալաշկերտ» Անաստասիա Կլիմովա – «Շիրակ-Հոմենմեն» Լենա Անդրիասյան – «Ալաշկերտ»

Պաշտպաններ Մարիա Սախինովա – «Ալաշկերտ» Նորա Եղյան – «Ալաշկերտ» Մարինե Կարապետյան – «Ալաշկերտ» Լիանա Ղազարյան – «Գյումրի» Քսենիա Գարանինա – «Շիրակ-Հոմենմեն» Անի Կարապետյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ - Լուիզա Ղազարյան – «Ալաշկերտ» Անի Ղուկասյան – «Ալաշկերտ» Տաթևիկ Մովսիսյան – «Ալաշկերտ» Օքսանա Պիզլովա – «Գյումրի» Տատյանա Դոլմատովա – «Շիրակ-Հոմենմեն» Էմմա Բաբայան – «Շիրակ-Հոմենմեն» Նայիրի Դեր-Մկրտչյան – «Սըրֆ Լոս Անջելես» (ԱՄՆ) Օլգա Օսիպյան – «Վոսխոդ» (Ուկրաինա) Նենսի Ավեսյան – առանց ակումբ Անյուտա Գալստյան – «Շիրակ-Հոմենմեն»

Հարձակվողներ -  Պայծառ Ասատրյան – «Ալաշկերտ» Աննա Դալլաքյան – «Գյումրի» Մարալ Արթին – «Լենս» (Ֆրանսիա) Նելլի Խալաթյան – «Ալաշկերտ»





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0