TotalFootball.am


27.02.20 13:06

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Ալաշկերտը» նորեկ ունի


«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա ֆուտբոլիստը եվրոպական ակումբներում հանդես գալու հարուստ փորձ ունի: Բարձրահասակ պաշտպանը հանդես է եկել մակեդոնական մի շարք ակումբներում, սերբական «Դենի Սրեմում», խորվաթական «Իստրայում», Իսրայելը ներկայացնող Հայֆայի «Հապոելում», իսկ նրա նախորդ ակումբը Կիպրոսի «Էնոսիսն» էր, որտեղ Ռիստոն Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի թիմակիցն էր:

Ժամանակին Միտրևսկին ներկայացրել է Մակեդոնիայի Մ-19 և Մ-21 հավաքականները:

Ռիստո Միտրևսկին միացել է «Ալաշկերտին» բելեկյան հավաքի ընթացքում, մասնակցել է նախօրեին կայացած «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0