TotalFootball.am


20.03.20 19:52

[ԲԼԻՑ] «Ռամոս, թե Դանի Ալվե՞շ. երկուսն էլ իմ զավակներն են». Կապառոս


Հայաստանի Ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին: Իսպանացի մասնագետը պատասխանել է նաև բլից հարցերի:

-«Սևիլյա» 2000-2005, vs «Բիլբաո» 2007-2011:

-Երկուսն էլ, երկու ակումբներն էլ իմ սրտում են:

-«Անդալուսիա» vs «Բասկոնիա»:

-Երկուսն էլ՝ զվարճանալու համար (ծիծաղում է):

- Սերխիո Ռամոս vs Դանիել Ալվես:

-Շատ դժվար հարց է: Երկուսն էլ իմ զավակներն են:

-Երիտասարդ տարիքում ո՞վ էր ավելի տաղանդավոր՝ Ռեյե՞սը, թե՞ Մունյաինը:

-Իրոք, շատ դժվար հարցեր եք տալիս (ծիծաղում է):

-Դել Բոսկե vs Արագոնես:

-Արագոնեսն իսկական մաեստրո է, իսկ Դել Բոսկեն չեմպիոնների չեմպիոն է:

- Պաելյա՞, թե՞ գասպաչո:

-Սկզբից՝ պաելյա, հետո՝ գասպաչո:

-Սանգրիա՞, թե՞ սպիտակ գինի:

-Սպիտակ գինի… սպիտակ գինի՝ սառույցով:

-Ալմադովա՞ր, թե՞ Բունյուել:

-Շատ տարբեր են, բայց, երևի, Ալմադովար:

-Եվ վերջում՝ 1:0 vs 4:3:

-Հաղթանակ, ուղղակի հաղթանակ:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0