TotalFootball.am


24.03.20 19:11

Inter Club Armenia-ն աջակցում է Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարին


Հայաստանում «Ինտերի» պաշտոնական ֆան-ակումբը՝ Inter Club Armenia-ն, միացել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին:

Երկրպագուների միավորումը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ փոխանցում կատարելով ՀՀ Ֆինանսների նախարարության՝ հատուկ COVID-19-ի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին:

Inter Club Armenia-ն միանալու կոչ է արել նաև այլ ֆան-ակումբների ու մարզական կայքերի:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, վարակվածների թիվը գերազանցում է 240-ը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0