TotalFootball.am


30.03.20 18:09

Կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը


Մարտի 30-ին հեռավար կարգով կայացավ ՀՖՖ Գործադիր Կոմիտեի հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց վերջին շաբաթվա ընթացքում ՀՖՖ-ի կողմից կատարված աշխատանքները։ 

Մասնավորապես, նշվեց, որ մշակվել է առաջնության անցկացման մի քանի տարբերակ՝ կախված, թե որ ժամկետներում այն կվերսկսվի՝ մայիսի 1, մայիսի 15, հունիսի 1։ ՀՖՖ նախագահը նաև հայտնեց, որ այս պահին ՀՖՖ-ն աշխատում է ճգնաժամային փաթեթի վրա, որը կկիրառվի այն պարագայում, եթե կորոնովիրուսային համաճարակի տարածման պատճառով առաջնությունը հնարավոր չլինի վերսկսել նշված ժամկետներում։ 

Մարտի 20-ին ՀՖՖ-ն, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ակումբներում ստեղծված իրավիճակը հասկանալու համար, հարցաթերթիկներ էր ուղարկել Բարձրագույն և Առաջին խմբի ակումբներին։ Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՀՖՖ աշխատակիցները վերլուծում են ակումբների կողմից ստացված հարցաթերթիկների պատասխանները։ 

Նիստի ընթացքում նաև նշվեց, որ ապրիլի 1-ին կայանալու է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների հեռավար հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք արդիական հարցեր։ ՀՖՖ նախագահն առաջարկեց շաբաթվա վերջին ևս մեկ նիստ հրավիրել՝ քննարկման արդյունքների և կայացրած որոշումների մասին տեղեկացնելու համար»։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0