TotalFootball.am


02.04.20 19:15

«Արարատ-Արմենիայի» բժիշկ Վահագն Գևորգյանի կոչը


Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի բժիշկ Վահագն Գևորգյանի կոչը: 

«Սիրելի ֆուտբոլիստներ, ֆուտբոլասեր հասարակություն, հարգելի հայ ժողովուրդ, 

Մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում։ Շատ կարեւոր է յուրաքանչյուրիս ներդրումը կորոնավիրուս կոչված չարիքը հաղթահարելու համար։ Յուրաքանչյուր կյանք շատ կարեւոր եւ թանկ է մեզ համար։ Ես վստահ եմ, որ, լինելով միասնական, մենք կունենանք լավ արդյունք եւ շատ շուտով կվերադառնանք մեր առօրյա կյանքին եւ մեր սիրելի սպորտաձեւին։ Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետեւել պարետատան հրահանգներին եւ ՄՆԱԼ ՏԱՆԸ։ Այս ամենը շատ կարեւոր է բոլորիս համար, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։

Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը՝ հանուն մեզ։

Առողջ եղե՛ք: 

Հարգանքներով՝

Բժիշկ Գեւորգյան Վ. Է.»





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0