TotalFootball.am


12.05.20 20:53

«Փյունիկը» պարզաբանել է ակումբի վերաբերյալ տարածված լուրերը


«Փյունիկը» պաշտոնապես արձագանքել է ակումբի անվան շուրջ վերջին շրջանում պտտվող լուրերին: Նշենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին եղել, թե ակումբի գլխավոր թիմն այլևս Արթուր Սողոմոնյանին չի պատկանում:

«Վերջին օրերին մեր ակումբի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում տարատեսակ լուրեր են հայտնվում, որոնց նախաձեռնողները ակումբի նախկին աշխատակիցներն են, ովքեր հեռացվել են աշխատանքից։ Մասնավորապես խոսքը գնում է ակումբի PR և մեդիա բաժնի նախկին ղեկավար Վերա Մարտիրոսյանի մասին։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոր ներդրողի վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել և չի էլ պատրաստվում տեղի ունենալ։

«Փյունիկ» ՖԱ-ն շարունակում է իր գործունեությունը նախկինի նման՝ ուղղված մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում», - գրված է ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության տեքստում։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0