TotalFootball.am


15.06.20 13:04

Արման Հովհաննիսյանի հարցազրույցը. Ղազախստանի առաջնության, հավաքականում խաղալու և նպատակների մասին


Հայաստանի ազգային հավաքականի և «Տոբոլի» պաշտպան Արման Հովհաննիսյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Ղազախստանի առաջնության, կարանտինում անցկացրած օրերի և հավաքականում խաղալու մասին: 

Կարիերայի սկզբնական շրջանի մասին 

«Երեխա ժամանակ շատ էի բակում ֆուտբոլ խաղում: 8 տարեկան էի, երբ ծնողներս ինձ տարան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ, որտեղ էլ իմ առաջին ֆուտբոլային քայլերն եմ կատարել: 

Ես, ինչպես և բոլոր երեխաները, սիրում էի խաղալ հարձակման գծում և գոլեր խփել: Բայց հետագայում, երբ ավելի բարձր մակարդակի վրա սկսեցի խաղալ հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ է պաշտպանությունում խաղալը: 

Երեխա ժամանակ ինձ դուր էր գալիս բրազիլացիներ Ռոնալդոյի և Ադրիանոյի խաղը: Հիմա կան շատ խաղացողներ, որոնց ցուցադրած ֆուտբոլն ինձ դուր է գալիս: 

Տրանսֆերների և Ուկրաինայում անցկացրած շրջանի մասին 

«Ես մի քանի թիմ փոխեցի Հայաստանի առաջնությունում, բայց ամեն անգամ լավագույն տարբերակն էի ընտրում կարիերայիս շարունակության համար: 

2017 թվականին տեղափոխվեցի ուկրաինական «Զիրկա»: Ուկրաինայի առաջնությունում շեշտը դրված է արագ և ուժային ֆուտբոլի վրա, որն ինձ դուր է գալիս: Առաջնությանը հարմարվելը դժվար չէր: Այնտեղ ես շատ բան սովորեցի և այդ շրջանը մեծ փորձ էր ինձ համար: 

Մրցաշրջանի վերջում ակումբում ֆինանսական խնդիրներ եղան, «Զիրկան» նահանջեց Առաջին լիգա, իսկ ես որոշեցի, որ չեմ շարունակի ելույթներս այնտեղ: 

Հայաստանի հավաքականում իր ելույթների մասին

«Ինձ համար մեծ մոտիվացիա է Հայաստանի հավաքականի կազմում խաղալը: Երբ առաջին անգամ հավաքականի մարզաշապիկով դուրս եկա խաղադաշտ, կատարված իմ երազանքը: 

Այս տարի պետք է Հայաստան-Ղազախստան հանդիպումը կայանար, սակայն չեղարկվեց: Ափսոս, շատ էի սպասում այդ խաղին: 

Ղազախստանի առաջնության մասին 

«Մինչ Ղազախստան տեղափոխվելը գիտեի, որ այստեղ լավ ֆուտբոլիստներ են խաղում թե՛ լեգիոներներ, թե՛ տեղացիներ: Գիտեի, որ լիգայում կան կազմակերպված և լավ թիմեր: 

Երբ գործակալս տեղեկացրեց «Տոբոլի» հետաքրքրության մասին, ես արդեն շատ դրական բաներ էի լսել Պետրոս Ավետիսյանի կողմից (Ավետիսյանը նույնպես հանդես է գալիս «Տոբոլում»,- խմբ.): Գիտեի, որ այստեղ բարձր մակարդակի վրա է ամեն ինչ և այդ պատճառով համաձայնվեցի տեղափոխվել «Տոբոլ»: 

Թիմի և քաղաքի մասին 

«Կարելի է ասել, որ ադապտացիայի առումով խնդիրներ չեն եղել, քանի որ թիմում շատ լավ մթնոլորտ է: Կոստանայում ինձ ամեն ինչ դուր է գալիս: Առաջնությունում նույնպես ամեն ինչ լավ է: Ուրախացնում է այն, որ մի շարք ակումբներ կարող են միմյանց դեմ հավասարը հավասարի հետ պայքարել: 

«Տոբոլի» նպատակների մասին

«Ուզում եմ «Տոբոլի» հետ հաղթել յուրաքանչյուր խաղում և ուրախացնել երկրպագուներին: Մեր թիմը կարող է անել դա, միասին մենք ավելիին ենք ընդունակ»: 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0