TotalFootball.am


21.06.20 21:26

«Ալաշկերտը» 10 հոգով կամային հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Ալաշկերտը» 3:1 հաշվով հաղթեց «Արարատին»:

Հանդիպման 16-րդ րոպեին հյուրերի կազմում վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Տիագո Կոելյոն: 

35-րդ րոպեին «Արարատից» հաշիվը բացեց Իվան Սպիչկան: Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը երկու գոլ խփեցին: Աչքի ընկան Գլիշիչը և Միտրևսկին: 

68-րդ րոպեին Գլիշիչը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 3:1: 

«Ալաշկերտն» այս հաղթանակից հետո 40 միավորով 3-րդ տեղում է: «Արարատը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 

Այս հանդիպման ժամանակ «Ալաշկերտի» տեխնիկական գոտում էր ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, որը խաղի ընթացքում ղեկավարում էր թիմի գործողությունները: 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0