TotalFootball.am


28.06.20 19:30

«Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Արարատ-Արմենիայի» նկատմամբ


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: 

Առաջին կեսում «Լոռիից» ինքնագոլի հեղինակ դարձավ Խուան Բրավոն: 

Երկրորդ կեսում խաղադաշտից հեռացվեց հյուրերի պաշտպան Ալեքսանդր Դամչևսկին: Ջոնել Դեսիրեն 11 մետրանոցից խփած գոլով հավասարեցրեց հաշիվը: 

Հանդիպման վերջին վայրկյաններին Միհրան Մանասյանի գոլը հաղթանակ պարգևեց «Լոռիին»: 

Վանաձորյան թիմը 39 միավորով 5-րդն է: «Արարատ-Արմենիան» 45 միավորով նահանջեց երկրորդ հորիզոնական, քանի որ նույնքան միավոր ունեցող «Շիրակն» առավելություն ունի անձնական խաղերում և բարձրացավ առաջին տեղ: 

 

Տուրի մյուս խաղում «Նոան» նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին»: 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0