TotalFootball.am


07.07.20 18:26

ՀՖՖ մրցավարական բաժինը մեկնաբանում է «Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները


ՀՖՖ Մրցավարական բաժնի փորձագետները մեկնաբանել են երեկ՝ հուլիսի 6-ին կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները:

 

44-րդ րոպե

Տուգանային հարված նշանակելուց հետո մրցավարը մոտենում է խախտման տեղին, բայց իր գործողություններով և ժեստերով ցույց չի տալիս, որ խաղը պետք է վերսկսվի սուլիչով: «Նոան» արագ վերսկսում է խաղը, ինչը թույլատրվում է Խաղի Կանոններով:

54-րդ րոպե

Հարվածի պահին «Շիրակի» ֆուտբոլիստը գտնվում է խաղից դուրս վիճակում: Երբ դարպասապահը հետ է մղում գնդակը, հարձակվողը, գտնվելով խաղից դուրս վիճակում, առավելություն է ստանում և գոլ է խփում: Մրցավարն այս դրվագում ճիշտ է գործում՝ չարձանագրելով գոլը:

74-րդ րոպե

«Շիրակ» թիմի ֆուտբոլիստը, փորձելով տիրել գնդակին, զրկում է «Նոա» թիմի խաղացողին գոլ խփելու ակնհայտ հնարավորությունից: Համաձայն Խաղի Կանոնների՝ այս խախտման համար մրցավարը զգուշացնում է «Շիրակի» ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտով և իրավացիորեն հեռացնում խաղադաշտից:

79-րդ րոպե

«Շիրակի» պաշտպանն ակնհայտորեն կոպիտ է խաղում՝ կանգնելով մրցակցի ոտնաթաթին: Համաձայն Խաղի Կանոնների՝ նմանատիպ խախտումը պետք է պատժվի դեղին քարտով: Մրցավարը զգուշացնում է «Շիրակ» թիմի խաղացողին երկրորդ դեղին քարտով և իրավացիորեն հեռացնում խաղադաշտից:

 

Ավելի մանրամասն մեկնաբանությունները ներկայացված են տեսանյութում՝  





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0