TotalFootball.am


25.10.20 16:58

«Արարատը» թիկունքում և առաջնագծում. ակումբը շարունակում է օգնություն ցուցաբերել Արցախին


Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը շարունակում է աջակցություն ցուցաբերել Արցախին: 

««Արարատը» շարունակում է կապի մեջ մնալ առաջնագծի հետ և հնարավոր ամեն ինչ անել Արցախում կռվող մեր մարտիկների համար:

- Նպատային անհարժեշտ օգնության արդեն երրորդ խմբաքանակն է «Արարատի» կողմից ուղարկվում առաջնագիծ:

- «Արարատ-2»-ի ֆուտբոլիստներն ու մարզիչները արյուն են հանձնել՝ օգնելով համալրել Արցախի համար նախատեսված արյան պաշարները:

- Արցախցի երեխաները հնարավորություն են ստացել մարզվելու «Արարատի» մանկապատանեկան թիմերում:

- «Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմը գումար են հանգանակել Արցախի համար:

Եվ ամենակարևորը.

- Ռազմական գործողությունների առաջին օրվանից Արցախի հիվանդանոցներից մեկում մեր հայրենակիցներին է օգնում «Արարատի» բժշկական ծառայության ներկայացուցիչ Հրանտ Աշճյանը: Արցախ է մեկնում նաև մեր բժշկական ծառայության մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Մկրտչյանը։

- Արդեն մի քանի օր է առաջնագծում է «Արարատի» մամուլի քարտուղար Գրիգոր Գրիգորյանը:

Խոնարհվում ենք Արցախում կռվող մեր բոլոր հայրենակիցների առջև և սպասում ենք նրանց հաղթական վերադարձին:

#ՀաղթելուԵնք #PeaceForArmenians 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0