TotalFootball.am


29.10.20 17:58

[ՎԻԴԵՈ] Ռոնալդինյոն աջակցել է ադրբեջանցիներին


Բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիս Ռոնալդինյոն ադրբեջանցիներին աջակցող տեսաուղերձ է նկարել:

«Գրկում եմ բոլոր ադրբեջանցիներին: Թող բոլորը վերադառնան իրենց խաղաղ տները: Դա մի երկիր է, որտեղ ես շատ լավ ընդունելություն եմ ստացել ու ցանկանում եմ շուտով կրկին վերադառնալ», - ասել է Ռոնալդինյոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ: Արդեն 1 ամսից ավելի գնդակոծվում են նաև Արցախի խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով ի լուր աշխարհի հայտարարել, թե հայկական ԶՈՒ-ն է սկսել պատերազմն ու հրթիռակոծում է բնակավայրերը:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0