Հայաստանի Ազգային հավաքականը դարձավ Ազգերի լիգայի խմբային փուլի C դիվիզիոնի 2-րդ խմբի հաղթող:
Խմբային փուլի վերջին տուրում մեր ընտրանին հյուրընկալել էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Խաղն ՈՒԵՖԱ-ի որոշմամբ կայացավ Կիպրոսում՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում և ավարտվեց մեր ընտրանու 1-0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացեց Հովհաննես Համբարձումյանը: Դրվագներում լավ գործեց մեր թիմի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ու նպաստեց հավաքականի հաղթանակին:
Այս հաղթանակից հետո Հայաստանի Ազգային հավաքականը 11 միավորով առաջին տեղը զբաղեցրեց խմբում և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ խոշոր մրցաշարի խմբային փուլի հաղթող: Այս հաղթանակից հետո մեր ընտրանին Ազգերի լիգայի խաղարկությունում կտեղափոխվի B դիվիզիոն: