«Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մեկնաբանել է Ղազախստանի Պրեմիեր լիգայում «Կայսարի» նկատմամբ հաղթանակը:
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել թիմին այս հաղթանակի առթիվ: Ծանր խաղ ստացվեց, դրսում ցուրտ էր, խաղադաշտը սառել էր, բայց կարևորն այն է, որ մենք հաղթեցինք:
Հասկանում եմ, որ մրցաշրջանը մեզ համար հաջող չդասավորվեց, բայց դա մեզ ավելի ուժեղ է դարձնում, և հաջորդ տարի մենք պետք է ամեն ինչ անենք, որ տիտղոսը վերադարձնենք «Աստանային»:
Այս մրցաշրջանում մեզ երկու խաղ է մնացել, մենք պետք է մեր առավելագույնը ներդնենք, որ երկու հաղթանակ տանենք այդ խաղերում», - ասել է Բարսեղյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում: