VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Չարենցավանում մարզային դերբի էր. «Վանը» քաղաքային մարզադաշտում հյուրընկալել էր «Շիրակին»: Խաղն ավարտվեց տանտերերի 3-1 հաշվով հաղթանակով:
24-րդ րոպեին «Վանի» կազմում հաշիվը բացեց Միհրան Մանասյանը: 36-րդ րոպեին Արամ Մուրադյանը հավասարեցրեց հաշիվը, սակայն այս գոլից ավելին գյումրեցիներին չհաջողվեց անել: 71-րդ րոպեին Ուիլֆրեդ Էզան առաջ մղեց տանտերերին, իսկ 10 րոպե անց Էդգար Մովսեսյանը ձևակերպեց «Վանի» հաղթական հաշիվը:
Այս խաղից հետո «Վանը» 10 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում: «Շիրակը» 2 միավորով եզրափակում է աղյուսակը: