ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն ավարտել է ադրբեջանական «Քարաբաղի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հետաքննությունը սոցցանցերում հայերի մասին արված գրառումների պատճառով:
Նուրլան Իբրահիմովին ցմահ արգելվել է ֆուտբոլային ցանկացած գործունեությամբ զբաղվել: ՈՒԵՖԱ-ն ՖԻՖԱ-ից պահանջել է ցմահ արգելքի մասին որոշումը տարածել ամբողջ աշխարհով:
«Քարաբաղ» ակումբը տուգանվել է 100 հազար ֆրանկով:
Իբրահիմովի և «Քարաբաղի» դեմ մեղադրանքներ էին ներկայացվել ոչ սպորտային բնույթի միջադեպերի և ռասիստական վարքագծի մասին հոդվածներով:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Իբրահիմովը հայտարարել էր, որ պետք է սպանել անխտիր բոլոր հայերին: