ՌՖՊԼ-ի 16-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով ջախջախեց Մոսկվայի «Դինամոյին»:
«Ռոստովի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Դմիտրի Պոլոզը, 4-րդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:
Այս հաղթանակից հետո «Ռոստովը» 29 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: