VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ու «Արարատը» այս մրցաշրջանում առաջին անգամ հանդիպեցին:
Խաղը կայացավ Ավանի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
Այս խաղից հետո թիմերը 15-ական միավորով զբաղեցնում են 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Առաջատարը 18 միավորով «Ալաշկերտն» է: