VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր «Լոռիին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, հաշիվը «Լոռիի» կազմում բացեց Ալմոգ Օհայոն: 73-րդ րոպեին Սթիվեն Ալֆրեդը հավասարեցրեց հաշիվը:
Այս խաղից հետո «Լոռին» 14 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում: «Փյունիկը» 5 միավորով նախավերջին տեղում է: