«Շիրակը» ևս մեկ անգամ ցավալի լուր է հայտնել առաջնագծից: Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախում զոհվել է դարպասապահ Արտյոմ Կարապետյանը:
«Մեր սան՝ դարպասապահ Արտյոմ Կարապետյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:
«Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցություն է հայտնում Կարապետյանների ընտանիքին և հարազատներին», - գրված է «Շիրակի» ֆեյսբուքյան էջում: