Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» շարունակում է թիմի համալրումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ևս մեկ նորեկ է համալրել թիմի կազմը:
Ակումբին է միացել 26-ամյա կիսապաշտպան Հերադի Ռաշիդին:
Հերադին հանդես է եկել շվեդական «Ակրոպոլիս», «Դալկուրդ», «Սիրիանսկա» և այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է շվեդական «ԱԻԿ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում 2018 թվականին դարձել է Շվեդիայի չեմպիոն:
Հերադի Ռաշիդին՝«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ. Նոր Տրանսֆեր #WelcomeRashidi ◽️Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է...
Posted by FC Ararat-Armenia on Friday, 22 January 2021