Հայաստանի Ազգային հավաքականի 27-ամյա պաշպան Արման Հովհաննիսյանը վերադարձել է «Փյունիկ»: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը «Փյունիկի» սան է եղել և խաղացել է մինչև 2014 թվականը:
Բացի «Փյունիկից» Հայաստանում նա խաղացել է «Ալաշկերտում», «Շիրակում», «Արարատ-Արմենիայում» և «Գանձասար-Կապանում»։ Արտասահմանում Հովհաննիսյանը հանդես է եկել ուկրաինական «Զիրկա» և ղազախական «Տոբոլ» ակումբներում։