Հունվարի 25-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում եղել է 3 հարց:
Ինչպես հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը՝ գործկոմի 15 անդամներից նիստին ներկա 13-ը նախ քննարկել են Արտահերթ ժողով գումարելու մասին ՀՖՖ 9 անդամների (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ) դիմումը:
Ձայների 12 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ որոշվել է մերժել Արտահերթ ժողով անցկացնելու դիմումը:
Այնուհետ քննարկվել է ՀՖՖ 6 անդամների՝ Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ ակումբների, հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի, Դովեղ ՖԱ ՀԿ-ի ՀՖՖ անդամության կասեցումը:
Օրակարգի երրորդ հարցը ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդության քննարկումն է եղել՝ Արման Սահակյանին, Արարատ Հարությունյանին և Սարգիս Ասոյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ: Քննարկման արդյունքում գործադիր կոմիտեն որոշել է հարցի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել մինչև հաջորդ նիստը և նշված անձանց իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն տալու նպատակով հրավիրել գործադիր կոմիտեի հաջորդ նիստին մասնակցելու:
Մանրամասները՝ ffa.am-ում: