Meta-ratings.kz-ը հաղորդում է, որ «Աստանայի» ու Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը նախատեսում է լքել ղազախական ակումբը:
«Ֆուտբոլիստի գործակալները նրա տրանսֆերը գնելու առաջարկով դիմում են եվրոպական ու ռուսական ակումբների: Որոշիչ գործոններից մեկը մայրաքաղաքային թիմի բյուջեի կրճատումն է:
Ավելի վաղ այդ նույն պատճառով ակումբը լքել են պաշտպաններ Յուրի Լոգվինենկոն ու Դմիտրի Շոմկոն, կիսապաշտպան Իվան Մաևսկին ու հարձակվող Ալեքսեյ Շչյոտկինը», - գրում է աղբյուրը: