Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը «Ռիգայի» մամուլի ծառայության հետ զրույցում հայտնել է, որ տանը ընտանիքի անդամների հետ շփվում է հայերեն:
«Հայաստանում պատերազմից հետո իմ ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ էլ ես ծնվել եմ: Երեք տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Դանիա: Կարելի է ասել, որ իմ կյանքն ու կարիերան սկսվել է այնտեղ: Ես խոսում եմ հայերեն, դանիերեն և անգլերեն: Լավ հասկանում եմ նաև գերմաներեն:
Տանը մենք խոսում ենք հայերեն, այո, հնարավոր է, ես երբեմն որոշ դանիերեն բառեր եմ օգտագործում, բայց հիմնականում խոսում ենք հայերեն»: