«Շիրակը» երկու նոր համալրում ունի: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գյումրեցիները մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր են ստորագրել պաշտպաններ Հայկ Իշխանյանի ու Ռոբերտ Հակոբյանի հետ:
Հայաստանի Ազգային հավաքականի 31-ամյա կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը նոր ակումբում հանդես կգա 89 համարի մարզաշապիկով: 24-ամյա աջ պաշտպան Ռոբերտ Հակոբյանի նոր խաղային համարը 2-ն է: