«Նեմանի» գլխավոր մարզիչ Իգոր Կովալևիչը խոսել է թիմից հեռացած ֆուտբոլիստների բացը լրացնելու խնդիրների մասին:
«Որոշ առանցքային խաղացողներ հեռացան ավելի շահավետ ֆինանսական պայմաններով: Պայմանագրերն ավարտվել էին ու ինչ-որ կերպ նրանց մոտիվացնելը դժվար էր: Այնուամենայնիվ, ֆինանսական հարցը ֆուտբոլիստի համար պակաս կարևոր չէ: Ուստի տղաները հեռացան ավելի լավ պայմաններով, և ես ուրախ եմ, որ նրանք թիմեր ունեն: Բոլորը միմյանց հաջողություն մաղթեցին:
Կշարունակենք առաջ շարժվել: Հեռացել են տղաներ, որոնք որոշում էին թիմի հարձակվողական հզորությունը: Գեղամ Ղադիմյանը, Պաշա Զոբելինը, Զորան Մարուշիչը: Նրանք խփել էն 41 գոլերից 29-ը: Նրանց փոխարինելը խնդրահարույց է լինելու», -ասել է մարզիչը: