Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենն ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է թիմի մարզումներին, տեղեկացնում է մյունխենցիների պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստն աջ ծնկի վնասվածք էր ստացել Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի «Աուգսբուրգի» հետ հանդիպման ժամանակ:
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք կկարողանա Ռոբբենը մասնակցել Բունդեսլիգայի 18-րդ տուրի Մենխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպմանը, թե ոչ: