Այսօր Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի գործակալ Պոլ Սթրեթֆորդը փակ հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդվարդ Վուդվորդի հետ, հայտնում է Daily Mail-ը:
Սթրեթֆորդը չորեքշաբթի առավոտյան է այցելել է մանկունյանցիների մարզական բազա, և այսօր ևս հայտնվել է այնտեղ, որտեղ շարունակել է բանակցել ակումբի ղեկավարության հետ` Ռունիի նոր պայմանագրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը «Յունայթեդի» հետ ավարտվում է 2015թ-ի ամռանը: