TotalFootball.am


10.02.14 18:09

Մխիթարյանը Բունդեսլիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականում է


Այս շաբաթ Դորտմունդի «Բորուսիան» Բրեմենի «Վերդերին» հյուրընկալվելիս 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ: «Շալկեն», Լևերկուզենի «Բայերը» և «Բավարիան» ևս հաղթանակներ տարան, սակայն մյունխենցիները ոչ մի ներկայացուցիչ չունեն Goal-ի «Շաբաթվա Թիմում»: Բունդեսլիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում «Բորուսիայի» երկու ֆուտբոլիստներ են ընդգրկվել` Ռոբերտ Լևանդովսկին և մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը:
Այսպիսով, Goal-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում տեղ են գտել «Համբուրգի» դարպասապահ Ռենե Ադլերը,  պաշտպաններ Սեբաստիան Յանգը (Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»), Օմեր Թոպրակը (Լևերկուզենի «Բայեր») և Սիդ Կոլազինակը («Շալկե 04»):
Կիսապաշտպանությունում տեղ են գտել Անդրե Հահնը («Աուգսբուրգ»), Սոն Հյունգ-Մինը (Լևերկուզենի «Բայեր»), Յոհաննես Ֆլումը (Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»), Հենրիխ Մխիթարյանը (Դորտմունդի «Բորուսիա») և Ջեֆերսոն Ֆարֆանը («Շալկե 04»):
Հարձակվողներ` Ռոբերտ Լևանդովսկի (Դորտմունդի «Բորուսիա») և Ադրիան Ռամոս («Հերտա»):





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0