TotalFootball.am


10.02.14 18:51

Սամուել Էտո'Օ. «Եթե մեզ հնարավորություն տրվի, ապա կփորձենք տիտղոս նվաճել»


«Չելսիի» հարձակվող Սամուել Էտո'Օն կիսվել է թիմի հնարավորությունների մասին առաջնությունը հաղթելու համար:
«Շաբաթը հաջող էր «Չելսիի» համար, սակայն առջևում դեռևս 13 խաղ կա: Պետք է փորձել հաղթել այդ բոլոր խաղերում և հույս ունենալ, որ մրցաշրջանը կավարտենք առաջին տեղում:
Մենք չեմպիոնի թեկնածուներից մեկն ենք, սակայն չենք կենտրոնանում նրա վրա, որ պարտավոր ենք հաղթել: Եթե դառնանք փոխչեմպիոն, ապա մրցաշրջանը միևնույն է հաջող կհամարենք:
«Չելսին» միշտ ուժեղ է եղել, այն Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է: Պետք չէ թաքցնել, եթե մեզ հնարավորություն տրվի, ապա մենք կփորձենք տիտղոս նվաճել:
Ազարն ուղղակի հրաշալի էր անցած խաղում, սակայն ոչ միայն այդ անգամ: Մենք միայն կարող ենք հուսալ, որ նա հետագայում էլ կշարունակի այդպես խաղալ»,- Էտո'Օյի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0