TotalFootball.am

16.07.17 01:35

Ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են և՛ «Յուվենտուսում», և՛ «Միլանում»


Վերջին օրերին ամենաքննարկվող տրանսֆերներից մեկը «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչիի` «Միլան» տեղափոխությունն է, որը պաշտոնապես հաստատվեց հուլիսի 14-ին: Նրան հասկանում են, քննադատում են, նրա տեղափոխությանը չեն հավատում, համարում են, որ նախընտրեց մեծ գումարները... Իսկ Բոնուչչին ոչ առաջին, և ոչ էլ հատկապես վերջին ֆուտբոլիստն է, որն իր կարիերայի ընթացքում հանդես կգա երկու ակումբներում էլ:

Մի կողմ թողնելով այն հարցը, թե ի վերջո ինչու Բոնուչչին «դավաճանեց» «ծեր սինյորային»` ներկայացնում ենք 10 ֆուտբոլիստների, որոնք եղել են և' «Յուվենտուսի», և «Միլանի» խաղացող: 

1. Զլատան Իբրահիմովիչ («Յուվենտուս»` 2004/06, «Միլան»` 2010/12)

2004-ին նրա տեղափոխությունն «Այաքսից» 16 միլիոն եվրո արժեցավ «Յուվենտուսին»: Զլատանը «ծեր սինյորայի» կազմում անցկացրեց 92 հանդիպում, դարձավ 17 փոխանցման և 26 գոլի հեղինակ:

2006-ից 2011 թվականներին «Ինտերում» և «Բարսելոնայում» դեգերելուց հետո Իբրահիմովիչը 2011-ին վարձավճարով տեղափոխվեց «Միլան», իսկ հաջորդ ամառ դարձավ ակումբի լիարժեք ֆուտբոլիստ: «Միլանում» իր երկրորդ մրցաշրջանում Զլատանը բարձրացրեց հեղինակությունը Եվրոպայում` 44 խաղում 35 գոլի հեղինակ դառնալով: 

2. Էդգար Դավիդս («Միլան»` 1996/97, «Յուվենտուս»` 1997/2004 )

Իտալիայում Դավիդսի առաջին ակումբը «Միլանն» էր, որին նա միացավ «Այաքսից», որտեղ համարվում էր շատ տաղանդավոր խաղացող: Այնուամենայնիվ, նրան չհաջողվեց ինչպես հարկն է` ինքնադրսևորվել «ռոսսոներիների» կազմում: Հոլանդացի կիսապաշտպանը մասնակցեց ընդամենը 29 խաղի ու դարձավ 2 գոլի հեղինակ: 

1997-ին 6 միլիոն եվրոյով Դավիդսը տեղափոխվեց «Յուվենտուս»: «Ծեր սինյորայի» կազմում մասնակցելով 243 խաղի ու դառնալով 13 գոլի հեղինակ` Դավիդսը, անշուշտ, ակումբի լեգենդներից մեկն է: 

3. Անդրեա Պիռլո («Միլան»` 2001/11, «Յուվենտուս»`2011/15)

18 միլիոն եվրոյով տեղափոխվելով «Միլան»` Պիռլոն դարձավ թիմի առանցքային ու ամենահաջողակ ֆուտբոլիստներից մեկը: 284 ելույթներով ու 32 գոլերով Պիռլոն միշտ կմնա «Միլանի» կարևոր կերպարներից մեկը: 

2011 թվականին` մրցաշրջանի սկզբում, որպես ազատ գործակալ միանալով «Յուվենտուսին», Պիռլոն առանցքային դեր խաղաց «Յուվեի» ձեռքբերումներում: 2015-ին նա «ծեր սինյորայից» հեռացավ որպես ակումբի լեգենդ: 

4. Ֆիլիպպո Ինձագի («Յուվենտուս»` 1997/01, «Միլան»` 2001/12)

Հարձակվողը 1997-ին «Պարմայից» տեղափոխվեց Թուրին ու 165 հանդիպում անցկացրեց «բյանկոներիների» կազմում` խփելով 89 գոլ:

2001-ին «Յուվենտուսը» 31 միլիոն եվրոյով Ինձագիին վաճառեց «Միլանին»: Հաջորդ տասնամյակում նա 300 խաղ անցկացրեց ու 126 գոլ խփեց «ռոսսոներիների» կազմում:

5. Ջանլուկա Զամբրոտտա («Յուվենտուս»` 1999/06, «Միլան»` 2008/12)

Թուրինում իր առաջին մրցաշրջանում Զամբրոտտան 32 հանդիպում անցկացրեց: Նա մի մասն էր այն տաղանդավոր «Յուվենտուսի», որը նվաճեց Սկուդետտոն և նույնիսկ հասավ մինչև ՉԼ եզրափակիչ, սակայն  «Օլդ Թրաֆորդում» հետխաղյա 11-մետրանոցներով զիջեց «Միլանին»: 

«Բարսելոնայում» կարճ ժամանակ անցկացնելուց հետո Զամբրոտտան վերադարձավ հայրենիք` միանալով «Միլանին»: 

6. Ռոբերտո Բաջո («Յուվենտուս»` 1990/95, «Միլան»` 1995/97)

Իտալացի մեծագույն հարձակվողը ներկայացման կարիք չունի: Նրա տրանսֆերը «Ֆիորենտինայից» «Յուվենտուս» ռեկորդային էր այն ժամանակների համար. 10 միլիոն եվրո: Թուրինում անցկացրած 5 տարում Բաջոն 141 խաղում 78 գոլ հեղինակեց: «Բիանկոներիների» կազմում Բաջոն նվաճել է Սկուդետտոն, Իտալիայի Գավաթը և ՈՒԵՖԱ-ի Գավաթը: 

«Միլանում» Բաջոն անցկացրել է 51 հանդիպում` խփելով 12 գոլ: 

7. Պատրիկ Վիեյրա («Միլան»` 1995/96, «Յուվենտուս»`2005/06)

Վիեյրան «Միլանին» միացավ 1996-ին ու հիմնական թիմի կազմում մասնակցեց ընդամենը 2 հանդիպման: Ֆրանսիացին իր խաղը զարգացրեց «ռոսսոներիների» պահեստային կազմում խաղալով: 

«Յուվենտուսը» Վիեյրային «Արսենալից» գնեց 20 միլիոն եվրոյով: Թուրինցիների կազմում նա խաղաց 31 անգամ ու դարձավ 5 գոլի հեղինակ: 

8. Քրիստիան Վիերի («Յուվենտուս»` 1996/97, «Միլան»` 2005/06)

Վիերին հայտնի է ոչ միայն Իտալիայի հավաքականի կազմում երեք Աշխարհի առաջնություններում գոլեր խփելով, այլև այն քիչ ֆուտբոլիստներից է, որոնք խաղացել են Ա Սերիայի բոլոր գլխավոր ակումբներում: 

Վիրերին մեկն էր, որը երբեք չտնավորվեց մի ակումբում: 

9. Ջուզեպե Մեացցա («Միլան»` 1940/42, «Յուվենտուս»` 1942/43)

Մեացցան ոչ միայն առաջնորդել է Իտալիայի հավաքականին 2 Աշխարհի առաջնություններում, այլ նաև ներկայացրել է Իտալիայի էլիտ ակումբները: Միլանի մարզադաշտն անվանվել էր ի պատիվ այս լեգենդար ֆուտբոլիստի` որպես իտալական ֆուտբոլում Մեացցայի ավանդի նկատմամբ հարգանքի դրսևորում:

Մեացցան «Ինտերի» լեգենդն էր մինչև «Միլան» տեղափոխվելը: «Ռոսսոներիների» կազմում իր երկու մրցաշրջաններում Մեացցան 9 գոլ է խփել 37 խաղում:

Մեացցան «Յուվենտուս» տեղափոխվեց մրցաշրջան-1942-ում, սակայն հաջողության պահեր չվայելեց: Թեև կենտրոնական հարձակվողի դիրք տեղափոխվելուց հետո ավելի արդյունավետ դարձավ ու 27 խաղում 10 գոլ հեղինակեց: Դա նրա միակ մրցաշրջանն էր Թուրինում:

10. Ալդո Սերենա («Միլան»` 1982/83, «Յուվենտուս»` 1985/87, «Միլան»` 1991/93)

 

Աշխարհի գավաթակիր Ալդո Սերենան «Միլանին» միացավ 1982/83 մրցաշրջանում և 8 գոլ հեղինակեց 20 խաղում: 

1985-ից 1987 թվականներն անցկացնելով Թուրինում` Սերենան 21 գոլ խփեց 51 խաղում:

Հարձակվողը ևս մեկ անգամ «Միլանին» միացավ 1991 թվականին ու ևս երկու մրցաշրջան անցկացրեց այստեղ նախքան խաղակոշիկները մեխից կախելը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  29  61
Գանձասար-Կապան  29

 56

Շիրակ  29  52
Փյունիկ  29  42
Բանանց  29   21
Արարատ  29  12



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1