«Ռեալ Վալյադոլիդը», որը հանդես է գալիս իսպանական երկրորդ դիվիզիոնում, պաշտոնական կայքում հայտարարել է «Բարսելոնայի» սան Ժորդի Մասիպի հետ պայմանագիր կնքելու մասին: 28-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Մասիպը «Բարսելոնայի» սան է, սակայն կարիերայի մեծ մասն անցկացրել է «կապտանռնագույնների» երկրորդ թիմում: Հիմնական թիմի կազմում, որին նա միացավ 2014 թվականին՝ որպես երրորդ դարպասապահ, անցկացրել է ընդամենը 4 պաշտոնական հանդիպում:
Հունիսի վերջին Մասիպի պայմանագրի ժամկետն ավարտվեց ու կողմերը չերկարաձգեցին այն: