«Լացիոյի» ու Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմմոբիլեն կիսվել է ԱԱ-2018-ի անցումային փուլում՝ Շվեդիայի հետ կայանալիք խաղի մասին սպասումներով։
«Ես լիովին պատրաստ եմ խաղին։ Մենք ունենք 4 օր, որպեսզի լավագույնս նախապատրաստվենք այդ խաղին։ Մեզ համար շատ կարևոր հանդիպում է, ու իմ կարիերայի ամենակարևոր խաղն է։ Դա հնարավորություն է խաղալ այնպիսի մրցաշարում, որը Իտալիայի ընտրանին իրավունք չունի բաց թողնելու»,-Իմմոբիլեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Շվեդիա-Իտալիա դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին։