Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Պեպեն, որն այժմ պաշտպանում է թուրքական «Բեշիքթաշի» գույները, հերթական անգամ համեմատել է «սերուցքայինների» ու ստամբուլյան ակումբի երկրպագուներին:
««Բեշիքթաշը» շատ թեժ երկրպագուներ ունի: Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, տրիբունաների աղմուկը հիացնում է: Հավանաբար, «Ռեալի» երկրպագուներն այդպիսին չեն: Ասում են, թե նրանք թիմին էնտուզիազմ են հաղորդում, բայց ես այդպես չեմ կարծում: Դա ճիշտ չէ:
«Բեշիքթաշի» ու «Ռեալի» տրամադրվածությունները տարբեր են: Թուրքիայում սիրում են ֆուտբոլը: Նրանք մտածում են միայն ֆուտբոլի մասին: Խաղից հետո մենք մինչև մայրամուտ լսում ենք նրանց աղմուկը», - Պեպեի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ հղում անելով beIN Sports Turkey-ին: