«Տորինոն» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է գնել «Միլանի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեին: Այս մասին տեղեկացնում է sempremilan.com-ը:
Թուրինյան ակումբը կարծում է, որ իրենց թիմում Կուտրոնեին կարող են տալ այն ամենը, ինչը չի ստանում «Միլանում»: «Տորինոյի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայելովիչը համակրում է երիտասարդ ֆուտբոլիստին և ցանկանում է տեսնել իր թիմի կազմում: Հնարավոր է ակումբները փոխանակում կատարեն Կուտրոնեին «Տորինոյի» հարձակվող Բելոտիի հետ:
Երիտասարդ հարձակվողը լավ սկսեց մրցաշրջանը, դառնալով 5 գոլի հեղինակ, սակայն Կալինիչի ու Անդրե Սիլվայի ձեռքբերումից հետո Կուրտոնեն խաղային շատ քիչ ժամանակ է ստանում: