«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը այսօր` հունվարի 2-ին կկանգնի դատարանի առաջ կոռուպցիայի գործով կեղծ ցուցմունք տալու կասկածանքով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ըստ պարբերականի տեղեկությունների` Խորվաթիայի դատարանը 28-ամյա ֆուտբոլիստին կասկածում է այն բանի մեջ, որ նա ճնշումների ազդեցությամբ կեղծ ցուցմունք է տվել 2010 թվականին Զագրեբի «Դինամոյից» ֆրանսիական «Լիոն» իր տեղափոխության գործի վերաբերյալ:
Լովրենը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Սաութհեմփթոնից» 2014 թվականին: Նախքան Անգլիա տեղափոխվելը նա 2010-ից 2013 թվականներին խաղացել է «Լիոնում»: