«Լիվերպուլի» ու Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է 2017 թվականի լավագույն արաբ ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է AFP-ն:
25-ամյա կիսապաշտպանը հարցման արդյունքում զբաղեցրել է առաջին տեղը: Հարցմանը մասնակցել են մի քանի արաբական երկրների մոտ 100 սպորտային լրագրողներ:
Սիրիացի հարձակվող Իմար Հրիբինը, որը հանդես է գալիս «Ալ-Հիլյալում» (Սաուդյան Արաբիա), զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, մեկ այլ սիրիացի հարձակվող` Ումար Ալ-Սուման («Ալ-Ահլի», Սաուդյան Արաբիա) դարձել է երրորդը:
Նախորդ ամռանը Սալահը «Ռոմայից» տեղափոխվեց «Լիվերպուլ»: Անգլիական ակումբում այդ պահից ի վեր անցկացրած 29 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ: Նա նաև օգնեց Եգիպտոսի հավաքականին` դուրս գալ ԱԱ-2018-ի եզրափակիչ: