«Ինտերն» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ուզում է ամրացնել կիսապաշտպանության գիծը: Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը՝ միլանյան ակումբը հետաքրքրվում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Լամելայով: Ընդ որում, ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով «ներաձձուրիները» մտածում են ոչ թե նրա տրանսֆերը գնելու, այլ միայն վարձակալելու մասին:
Անգլիական կողմը պատրաստ է բաց թողնել 25-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի նա կարողանա մարզավիճակ հավաքել: Ֆուտբոլիստը վերջերս վերադարձավ խաղադաշտ, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 25-ից չէր խաղացել վնասվածքների ու հոգեբանական խնդիրների պատճառով:
Ընթացիկ մրցաշրջանում Լամելան մասնակցել է ԱՊԼ-ի 8 խաղի ու կատարել է 1 գոլային փոխանցում: