Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխը խոսել է առաջիկայում իր հեռանկարներից։ Այս պահին նա մեկնարկային կազմում է դուրս գալիս խաղադաշտ, քանի որ թիմի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը դեռ բացակայում է վնասվածքի պատճառով։
Ես կխաղամ այնքան ժամանակ, քանի դեռ Նոյերը շարք չի վերադարձել։ Մանուելն արդեն առանց անթացուպերի է և աստիճանաբար կավելացնի աշխատանքում ծանրաբեռնվածությունը։
Բնականաբար, ևս երկու-երեք շաբաթ կպահանջվի, որ Նոյերը իսկապես կարողանա մարզվել խաղադաշտում», - Ուլրայխի խոսքերն է մեջբերել Sport1-ը։
Նոյերը սեպտեմբերին մարզման ժամանակ կոտրել էր ոտքը։ Նախապես ենթադրվում էր, որ նա հունվարին շարք կվերադառնար, սակայն ավելի ուշ գերմանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ դարպասապահը մինչև գարուն խաղադաշտ դուրս չի գա։